Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Ալեքսանդր Ցուլաձեն հրաժարական է տվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նա իր որոշումը բացատրել է «անձնական պատճառներով»։
Ցուլաձեն կրթության նախարարի պաշտոնում աշխատել է մեկ տարուց էլ պակաս՝ նա այս պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերին։
Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզի»-ն, մեկ ամսվա ընթացքում Վրաստանի նոր կառավարությունում արդեն երրորդ նախարարն է հրաժարական տալիս։ 
Անցյալ շաբաթ Լևան Դավիթաշվիլին հրաժարական տվեց էկոնոմիկայի նախարարի և փոխվարչապետի պաշտոնից, իսկ ավելի վաղ՝ Վախթանգ Գոմելաուրին՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Leave a Comment