Իրանի և Իսրայելի զինված ուժերը որևէ կապ չունեն միմյանց հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
«Կապեր չկան», – ասել է Էդրին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի և Իրանի բանակների միջև որևէ կապ կա, գոնե միջնորդների միջոցով, լարվածության սրումից կամ պատահական միջադեպերից խուսափելու համար։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ: