Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, սակայն բանակցությունների հաջորդ փուլի վերջնական ամսաթիվը դեռևս որոշված չէ», – նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Կողմերը վերջին անգամ հանդիպել են հունիսի 20-ին՝ Ժնևում, որտեղ ԵՄ եռյակի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մասնակցել են բանակցություններին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։