Aurora News | Կաթողիկոսին են փոխանցել Արամ Ա․-ի իրավիճակից դուրս գալու պատկերացումները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյան և Կաթողիկոսարանի դիվանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Էջմիածնում հանդիպում են անցկացրել:

Նրանք Գարեգին Բ. Կաթողիկոսին փոխանցել են Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մտահոգությունները և այս իրավիճակից դուրս գալու նրանց պատկերացումները։

Արամ Ա. Կաթողիկոսին ներկայացուցիչները լսեցլ են Գարեգին Բ. Կաթողիկոսի մտահոգութիւններն ու տեսակետները։

Երկու սրբազան հայրերը շեշտել են հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգևոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։

Leave a Comment