Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։

«Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։

Leave a Comment