Անանուն կերպով @voenacher_zov_bot առաջարկի միջոցով ուղարկվել է փաստաթուղթ, որը կարող է վկայել այն փաստի մասին, որ ռուսաստանյան Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շահին Շիխլինսկին աշխատում է ազգային հատուկ ծառայությունների օգտին, գրում է «Повернутые на войне» թելեգրամյան ալիքը։
«2023 թվականի օգոստոսին Շիխլինսկին լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց՝ Եկատերինբուրգի քաղաքային դումայի այն ժամանակվա նախագահ Իգոր Վոլոդինի մասնակցության առնչությամբ «Բարդին» կարաոկե սրճարանում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Ադրբեջանում անջատողական համարվող Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության (ԹԻԻՀ) կազմավորման 30-ամյակին։ Շիխլինսկու գործողությունների արդյունքում պաշտոնական Բաքուն բողոքի նոտա ուղարկեց Ռուսաստանի արտգործնախարարությանը, իսկ Սվերդլովսկի մարզի ղեկավարն Ադրբեջանի դեսպանից ներողություն խնդրեց։
Ավելի ուշ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն նամակ է ուղարկել, որում «արտացոլում էր Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը և վճռական բողոքը»։ Եվ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շիխլինսկին դիմումներ է հղել քաղաքի համապատասխան վարչական մարմիններին.
«Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի այդ քայլը խթանում է անջատողականությունը, հիմնովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության ոգուն, ինչպես նաև վնասում է երկկողմ համագործակցությանը», -ասված է Ադրբեջանի դեսպանատան հայտարարության մեջ։
Միաժամանակ Շիխլինսկին նամակ է հղել Ադրբեջանի՝ համայնքի հետ աշխատանքի պետական կոմիտե, որում արդարացնում է իր հայրենակից՝ ոմն Ֆարհադ Գասիմովին։ Նա, իր հերթին, իբր, « անօրինական միջոցառում անցկացնելու համար տարածք չի տրամադրել և «Բարդին» սրճարանի սեփականատերը չէ»։
Միջոցառումը, որին մասնակցությունը քննադատության ենթարկեց Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահը, տեղի է ունեցել օգոստոսի 7-ին՝ 1993 թվականի այդ օրը Ադրբեջանի Լենքարան քաղաքում, որտեղ բնակչության զգալի մասը էթնիկ թալիշներ են, տեղի է ունեցել Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության (ԹԻԻՀ)Միլլի Մեջլիսի նիստը, որը հաստատել է ԹԻԻՀ-ի ստեղծումը։ Չնայած այն հանգամանքին, որ ԹԻԻՀ-ն Ադրբեջանից դուրս գալ չէր պնդում, այլ միայն հռչակել է իր ինքնավարությունը, դրա ստեղծումը Ադրբեջանի ղեկավարությունն ընկալել է որպես անջատողական դրսևորում, ԹԻԻՀ-ի առաջնորդ Ալաքրամ Հումմատովը ձերբակալվել է և դատապարտվել մահապատժի։ 1998 թվականին Հումմատովի մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 2004 թվականին, Եվրոպայի խորհրդի ճնշման տակ, Իլհամ Ալիևը նրան ներում շնորհել և նա մեկնել է Նիդեռլանդներ, որտեղ 2018 թվականին երիտասարդ ակտիվիստների հետ միասին ստեղծել է Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության վտրանադի կառավարությունը։
Շիխլինսկին թալիշներին ամենուրեք անջատողականներ է անվանում։ Սակայն Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Թալիշներին քննադատելով՝ Շիխլինսկին, ըստ էության, միջամտում է Ռուսաստանի ներքին գործերին, քանի որ ՌԴ-ում նրանց դեմ որևէ բողոք չկա։
Իրավաբանական փորձագետները Շիխլինսկու հասարակական գործունեությունը և գործողությունները որակում են որպես դավաճանություն՝ օտարերկրյա պետությանը այլ օգնություն ցուցաբերելու միջացով, քանի որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Շիխլինսկու համար ադրբեջանական համայնքի ղեկավարի պաշտոնը քողարկում է Ադրբեջանի հատուկ ծառայություններում իր աշխատանքը, քանի որ «Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն» հանրային դիվանագիտության մարմին է, որը նրանց վերահսկողության տակ է»,- գրում է ռեսուրսը։