Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայի երեք նահանգներից անտառային հրդեհների պատճառով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել փրկարարական ծառայությունների կողմից, հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան:

Ամենախոշոր հրդեհները գրանցվել են Իզմիրում։ Դրանց մարման համար ներգրավվել է 14 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ և ավելի քան հազար մարդ, հայտնել են Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունից։

Leave a Comment