Անարդարություն է. Կիսելյովը՝ Բաքվում Sputnik-ի ներկայացուցիչների հետ տեղի ունեցածի մասին

https://arm.sputniknews.ru/20250630/anardarutjun-e-kiseljvovy-baqvum-sputnik-i-nerkajacucichneri-het-teghi-unecatsi-masin-90810740.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90809675_162:0:1119:718_1920x0_80_0_0_356402243666ffe085566a539d433110.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի կիսելյով, բաքու, sputnik

դմիտրի կիսելյով, բաքու, sputnik

Բաժանորդագրվել

Բաքվում ձերբակալվել են Sputnik Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Բաքվում Sputnik-ի ներկայացուցչության հետ, ընկալվում է որպես անարդարություն։

«Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում մեր ներկայացուցչության հետ, ընկալում ենք որպես անարդարություն։ Sputnik Ադրբեջանի լրագրողական աշխատանքի նկատմամբ ըստ էության դժգոհություններ չեն եղել և չկան։ Ձևական կողմերը մենք պայմանավորվել ենք կարգավորել ապրիլի 8-ին Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի այցի ընթացքում՝ միջկառավարական համաձայնագրի կնքման միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ում այդ բանակցություններին ինքս եմ մասնակցել. Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այդ ժամանակ էլ պայմանավորվել ենք շարունակել Sputnik Ադրբեջանի աշխատանքը Բաքվի առաջարկած ժամանակավոր իրավական սխեմայով», – ասվում է Կիսելյովի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Բաքուն ժամանակավոր սխեմա չի առաջարկել, իսկ աշխատանքներն ընթանում էին դրան սպասելով, ինչպես նաև պայմանավորվածությունները կատարելու հույսով:

«Եվ հանկարծ խմբագրություն են մտնում Ադրբեջանի ուժայիններն ու մեր ստորաբաժանման ղեկավարությանը ձերբակալում են որպես «ԱԴԾ աշխատակիցների»՝ ձեռքերը ոլորած և գլուխներն իջեցրած, ասես ահաբեկիչներ լինեն։ Ամեն ինչ կարծես միջպետական հարաբերությունները վատացնելու համար արվող միտումնավոր քայլ լինի։ … Ուզում եմ հավատալ, որ սա այն դեպքն է, երբ, ինչպես ժամանակին ասել էր Պուտինը, «միջին օղակն ինքնագլուխ է զբոսնում»։ Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հարաբերությունները նման բան չեն ենթադրում», – հայտարարել է Կիսելյովը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։

Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը հունիսի 30-ին ենթարկվել է խուզարկության։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, աշխատակիցներին մեղադրում են «ԱԴԾ-ի գործակալներ» լինելու մեջ։

Leave a Comment