Սոմալիի «Դանաբ» հատուկ նշանակության ջոկատները երկրի հարավում գտնվող Կիսմայո նավահանգստի մոտ գտնվող Մակոհակա շրջանում իրականացված գրոհի ժամանակ ոչնչացրել են «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման 37 զինյալի։
Այս մասին հայտնել է Somali Guardian կայքը:
Գործողության ընթացքում պայթեցվել են ստորգետնյա բունկերներ, որոնք ահաբեկիչները հիմնականում օգտագործել են որպես իրենց առաջնորդների համար ապաստարաններ։
Սոմալիի հետախուզության տվյալներով՝ հանցագործները գործողություններ էին նախապատրաստում երկրում իրավիճակը անկայունացնելու համար։ Առգրավվել են պայթուցիկներով լի մի քանի բեռնատարներ։