
Ուկրաինան Կանադայից Extraordinary Revenue Acceleration (ERA) նախաձեռնության շրջանակներում 1.7 միլիարդ դոլար է ստացել, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
«Տարվա սկզբից, հաշվի առնելով վերջին տրանշը, սառեցված ռուսական ակտիվներից ստացել ենք մոտ 17.6 միլիարդ դոլար», -Telegram-ում գրել է Շմիհալը։
ERA նախաձեռնությամբ G7 երկրները 50 միլիարդ դոլար կտրամադրեն,, որը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
2025 թվականին Ուկրաինան նախատեսում է ERA-ի շրջանակներում ստանալ 22 միլիարդ դոլար։