Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ուիմբլդոն-2025-ը – Armenia Today

Աշխարհի 20-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ուիմբլդոն-2025-ում, հայտնում է Championat.com-ը։

Առաջին շրջանի խաղում Խաչանովը 7:5, 6:4, 6:4 հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակենզի Մակդոնալդին:

Ուիմբլդոնում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Սինտարո Մոչիզուկի (Ճապոնիա)-Ջուլիո Ցեպիերի (Իտալիա) խաղի հաղթողը:

Leave a Comment