«Որպես ամուսնացյալ հոգևորական՝ չունեմ Նիկոլ Փաշինյան անունով եղբայր, որին միայն կարող եմ ասել՝ ետիս անցիր, չար սատանա»․ Տեր Հակոբ քահանա Իսահակյան

Խոնարհումս ՀԱԵ-ում ծառայող բոլոր կուսակրոն հոգևոր հայրերին։ Թող ձեր դժվարին լուծը Աստծո օգնականությամբ միշտ  թեթև լինի։ Ինչպես Միքայել Սրբազանը բազմիցս նշել է` կուսակրոն հոգևորականները եկեղեցու մահապարտներն են, ովքեր անմնացորդ նվիրումով ամբողջանվեր ծառայում են Աստծուն։

Չմոռանանք, որ կուսակրոն հոգևորականներ են եղել Կոմիտասը, Շնորհալին, Նարեկացին, Մաշտոցը և այսպես եթե թվարկեմ տարիներ է պետք վերջացնելու համար։ Նաև հավելեմ, որ որպես ամուսնացյալ հոգևորական չունեմ նիկոլ փաշինյան անունով եղբայր, որին միայն կարող եմ ասել ետիս անցիր չար սատանա։

 

Տեր Հակոբ քահանա Իսահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment