Հայաստանում տեղի ունեցողը կրոնական ինքնավարության կոպիտ ոտնահարում է. Լեգոյդա

Ժողովրդավարական երկրները հռչակում են եկեղեցին պետությունից առանձնացնելու ձևաչափը՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և ներքին կյանքին վերաբերող որոշումների ընդունման ինքնուրույնությունը՝ պետության կողմից դրանց կանոնակարգի հարգմամբ:

Վերջին իրադարձությունները Հայաստանում վկայում են հարաբերությունների այս մոդելի նկատմամբ բացահայտ անտեսման մասին
Հայաստանում վերջին իրադարձությունները ցույց են տալիս հարաբերությունների այս մոդելի նկատմամբ ակնհայտ անտեսում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Եկեղեցու և հասարակության ու ԶԼՄ-ների հետ կապերի սինոդական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը հայտարարված ժողովրդավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խեղաթյուրում է։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, բավականին միանշանակ, կոշտ, ես կասեի՝ այս ձևաչափի կոպիտ ոտնահարում է, որը հռչակված է որպես ժողովրդավարական հարաբերությունների որոշակի պարադիգմատիկ մոդել։ Պետությունը չի կարող միջամտել ներկրոնական կյանքին»,- նշել է Լեգոյդան։

Նա հավելել է, որ ի վերջո դա բացասական հետևանքներ կունենա։ Պատմության մեջ և գրականության դասական ստեղծագործություններում դրա բազմաթիվ օրինակներ կան:

Leave a Comment