
«Հարցազրույց»-ի տաղավարում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ՔԿ նախագահին. «Կա՞ն այլ անձինք, ովքեր այս գործի մեջ ներգրավված են, սակայն ձերբակալված չեն»:
«Այս առումով գործողությունը ավարտված չէ, բնականաբար: Մենք ունենք նաև այլ մասնակիցներ, որոնց առաջիկայում նաև դատավարական կարգավիճակներ կտանք: Ես առումով չեմ ուզում փակագծերը բացեմ, այս խմբի գործողությունները չէր կարող սահմանափակվել այ էս անձանց շրջանակով, բնականաբար, այդ մասով նախաքննական մարմինն ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ է կատարում, իհարկե, նաև ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ»,- ասաց Պողոսյանը: