Հեռվում մոլեգնող փոշու ամպի տեղում նախկինում Բուսաբանական այգու մի հատվածն էր, որտեղ ապրբերաբար ամառները հրդեհներ էին բռնկվում:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ հիմա այնտեղ աշխատում է շինարարական տեխնիկան և ինչպես տեսնում եք, կտրված ծառերի փոխարեն փոշու ամպեր են:
Ի դեպ, նման փոշու ամպեր քամու ժամանակ հատուկ են անապատային քաղաքներին կամ տեղանքներին:
Կարող ենք շնորհավորել Երևանի քաղաքային իշխանություններին՝ «սակուրա օպերացիան» հաջողված է՝ ծառերի փոխարեն ունենք փոշի։
