Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող է դա անել։ Հուսով եմ, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր»,- ասել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
189 դիտում