Մինչև քացով չտաս աթոռից գցես, չի գնա. վրեն վեղար քաշած ամեն մեկը հոգևորական չէ. Հայկ Սուքիասյան. տեսանյութ


Ներքաղաքական դաշտի ամենաքննարկվող թեման դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպումը:

Տարբեր շրջանակներ այն մեկնաբանում են իրենց տեսանկյունից և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ դրան զուգահեռ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը, անգամ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում են գործընթացը և հույս հայտնում, որ երկու երկրների միջև Խաղաղության պայմանագիրը շուտով իրականություն կդառնա։

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը նկատում է՝ կարևոր քայլ է ցանկացած միջնորդություն, առավել ևս ռուսականը շրջանցելը:

Սուքիասյանի համոզմամբ՝ Հայաստանը պիտի գործընթացը վերահսկողության տակ պահի, իսկ Խաղաղության պայմանագրի կնքման թեման, այսպես ասած, տաք պահի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով դրա վրա։

Քաղաքագետի խոսքով՝ աշխարհը ուշի ուշով հետևում է այս գործընթացին, քանի որ մեր տարածաշրջանն իր կապուղիներով աշխարհի համար հետաքրքրություն է ներկայացնում:

Զրուցակցի պնդմամբ՝ եթե հաշվի առնենք բանակցվող փաստաթուղթը, դրա ֆոնին Ադրբեջան-Ռուսաստան կոնֆլիկտը, նաև Արևմուտքի հայտարարություններն ու ճնշումը Ադրբեջանի վրա, կարող ենք ենթադրել, որ Պայմանագրի կնքումը մոտ է, ինչն էլ ենթադրում է, որ Հայաստանի ճակատագրում ճեղքում կլինի:

Անդրադառնալով այս ամենի ֆոնին խորհրդարանական ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունը պատրաստվում է միջանցք կամ արտատարածքային ճանապարհ տալ՝ Սուքիասյանն ասում է՝ առհասարակ ընդդիմության բոլոր թեզերը հակապետական են, կեղծ, որովհետև, ըստ նրա, կեղծ են նաև նրանք:

Զրուցակիցը նկատում է՝ վերջերս բացահայտված տեռորիստական ակտի ծրագրումը նույնպես կապ ուներ սպասվող հանդիպման և առհասարակ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ, քանի որ ընդդիմության ամենամեծ վախը՝ Պայմանագրի ստորագրումը, իրատեսական է դառնում։

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

283 դիտում

Leave a Comment