Հայաստանյան պատվիրակությունը «Սլավյանսկի բազար 2025»-ից վերադառնում է մրցանակներով

Հայաստանյան պատվիրակությունը «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա հեղինակավոր միջազգային մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթից վերադառնում է մրցանակներով:

«Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ արժանացավ երկրորդ գլխավոր մրցանակին՝ այն կիսելով իտալացի մասնակցի՝ Դոմենիկո Բարբերայի հետ: Իսկ առաջին մրցանակը մնաց հենց այնտեղ, որտեղ անցկացվում էր մրցույթը՝ Բելառուսում, մրցանակը հանձնվեց այս երկիրը ներկայացնող երգչուհուն՝ Վալերիա Բեռնատովիչին: Գրան պրին Ղազախստանինն էր, որին արժանացավ երգչուհի Ալմագուլ Բատթալիեւան:

Ինչ վերաբերում է մանկական կատարողների մրցույթին, ինչպես ավելի վաղ նշել էինք, Հայաստանը ներկայացնող 11-ամյա ՄԻԼԱՆԱ ՕՐԴԱԿՅԱՆՆ արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության «Խրուստալնայա նոտկա» Հատուկ մրցանակի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment