«Օ» բանակախումբը Պոկրովսկ-Միրնոգրադի հյուսիսում գրավել է Ֆեդորովկան. հաջորդը Ռոդինսկոյեն է (Քարտեզ)


Միջազգային

«Օ» բանակախումբը Պոկրովսկ-Միրնոգրադի հյուսիսային թեւում գրավել է Ֆեդորովկան: Նովոտրոյցկեն, Բոյկովկան և Նովոէկոնոմիչեսկին գրոհի են ենթարկվում։

««Կենտրոն» զորքերի խումբը նախկինում գրավել էր Ռազինոն, այժմ գրավել է Ֆեդորովկան (պաշտոնապես չի հայտարարվել) և գրոհում է Բոյկովկան»,- խոստովանում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։

Այսպիսով, ռուսական բանակի համար բացվել է Ռոդինսկոյեի ճանապարհը, հաշվի առնելով, որ Ֆեդորովկայից դեպի այդ հատված այլեւս չկան բնակավայրեր, որից ուկրաինական ուժերը կկարողանան կառչել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=318018&l=am): Իսկ դա Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի համար նշանակում է օպերատիվ շրջապատում:
Չնայած, ուկրաինական ռազմական աղբյուրները բողոքում են, որ այս պահին էլ Դոբրոպոլիե-Կրամատորսկ մայրուղու երկայնքով, որը նաեւ Պոկրովսկի հատվածի հիմնական սնուցման ուղին է, ռուսական FPV անօդաչու թռչող սարքերի (ներառյալ օպտիկամանրաթելային) հարձակումների հաճախականությունն էապես աճել է: Իսկ դա ուկրաինական կողմի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում ողջ Կենտրոնական Դոնբասում:

Տես նաեւ https://t.me/iravunk/54530 

Leave a Comment