Սա էլ Նիկոլի «ազատ ու անկախ» Հայաստանը. արտաքին ուժերը վիճում են մեր հողերի համար


Միջազգային

Իրանական աղբյուրը, կապված «Զանգեզուրի միջանցք» կոչվածում ամերիկյան վերահսկողություն սահմանելու մասին Թրամփի հայտարարության հետ, այս կարծիքն է հայտնում.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև «լարվածությունը նվազեցնելու» պատրվակով Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկել է վերահսկողություն սահմանել Զանգեզուրի միջանցքի՝ Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով անցնող ռազմավարական տրանսպորտային երթուղու վրա:

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ և Թուրքիայում Վաշինգտոնի դեսպան Թոմ Բարաքը, ըստ տեղեկությունների, հայտարարել է, որ ամերիկյան մասնավոր ընկերություն կարող է ստանձնել միջանցքի կառավարումը՝ իբր թե Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները խթանելու համար։ Սակայն Թեհրանը այս քայլը համարում է պոտենցիալ սպառնալիք, քանի որ ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում փաստացի նշանակում է Իրանի հյուսիսային սահմանի վրա ռազմավարական վերահսկողություն, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում՝ Արևմուտքի օգտին և թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում»։

Սա նորից ու նորից մեկ բան հաստատեց` Նիկոլը Հայաստանը հասցրել է այն վիճակին, որ հիմա պարզապես արտաքին ուժերն իրար հետ են վիճում, թե ով պետք է վերահսկողութուն սահմաներ մեր երկրի տարածքների նկատմամբ:

Leave a Comment