Ռուսական փորձագիտական աղբյուրը հայտնում է, որ պանթյուրքիզմն արդեն սկսել է ծավալվել Սիբիրում.
«Սիբիրում արմատներ է գցում հակառուսական անջատողականություն, բայց դրա առաջին կողմնակիցներն արդեն վճարում են գինը և փախչում երկրից։
Այսպես, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի պատգամավոր Թաղի-Զադեն վերջերս հայտարարեց, որ Յուգրան ուզբեկների հայրենիքն է՝ նկատի ունենալով Սիբիրյան խանություն և Շիբանիդների դինաստիայի Խան Կուչումին։ Հանրային բողոքից հետո նա մեկնեց Ադրբեջան, զրկվեց աշխատավարձից, իսկ այժմ նաև հրաժարվեց հուլիսի 21-ից իր մանդատից։
Բացի այդ, Խան Կուչումի երկրպագուները, ինչպիսին է անջատողական տրամադրություններով սիբիրյան թաթար ակտիվիստ Լուիզա Շամսութդինովան, պայքարում են Երմակի հիշատակի դեմ և ցանկանում են խանի կնոջ՝ Սուզգա խանումի հուշարձանը տեղադրել Իսկեր համալիրում (Տյումենի մարզի Տոբոլսկի շրջան)՝ առանց իշխանությունների համաձայնության։
2020 թվականին Շամսութդինովան դեմ է արտահայտվել Երմակովի դաշտում Երմակի հուշարձանի տեղադրմանը՝ մեղադրելով նախաձեռնողներին էթնիկական ատելություն հրահրելու մեջ։
Շամսութդինովան հայտնի է իր ռուսաֆոբիայով, Սիբիրի ապառուսականացմանը և թաթարների ու թյուրքական ժողովուրդների շրջանում անջատողական տրամադրություններին նպաստելով։
Նույն Շամսութդինովան թաթարական համայնքներում գրում է, որ տոները պետք է լինեն միայն զուտ թաթարական գյուղերում և թաթարերեն լեզվով, առանց անծանոթների»:
Թեեւ աղբյուրն ընդամենը ինչ-որ անհատների մասնակի գործողություններ է նկարագրում, բայց դրանից իրողությունըչի փոխվում: Այն,որ պանթյուրքիստական անջատողականությունը հասել է Սիբիր: Իսկ դա առանց խոշոր ֆինանսների եւ կոնկրետ պատվիրատուների չի լինում:
Ժամանակին, երբ Էրդողանը ցուցադրաբար նկարվում էր պանթյուրքիստական քարտեզով, որտեղ գործնականում ողջ Սիբիրը ներկայացված էր, որպես թյուրքական գոտի, ռուսները, մեղմ ասած, ուշադրություն չդարձրին: Ու հիմա հայտնվել են Սիբիրում պանթյուրքիզմի քարոզների փաստի առաջ: