Լեւոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության է մատնել հնդիկ Արջուն Էրիգայիսիին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Հանս Նիմանը, որը 2,5:1,5 հաշվով հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։