Մտադիր չեմ հրաժարականի դիմում գրել, իմ ազատումը անօրինական է. Դավիթ Ղազինյան


Ներքաղաքական

Մտադիր չեմ հրաժարականի դիմում գրել, իմ ազատումը անօրինական է. ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պատասխանում է Ռոմանոս Պետրոսյանին

 

«Նա ինչ-որ հայտարարություն է արել, որ եթե ես հրաժարականի դիմում չգրեմ, ապա իրենք ինձ կազատեն։ Խնդրեմ։ Եթե մենք գնում ենք անօրինականության ճանապարհով, ապա այո՝ փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ հնարավոր է», – ասել է Ղազինյանը։

 

Նշեց` փորձ է արվում կոտրել դիմադրությունը, որ տեսեք` Ղազինյանին «беспредел»–ով հանեցիքն, բա ձեզ ինչ կանեն։ «Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ աշխատել մեր ձևով` ի բարօրություն մեր ժողովրդի»։

 

Leave a Comment