«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանը»․ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 14-ին Երևանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ամփոփել է խորհրդաժողովի արդյունքները։
     «Մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր ասպեկտները, ներառյալ՝
     Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դերը անվտանգային համատեքստում,
     Պանթուրքականության գաղափարախոսության սպառնալիքները,
     Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավորությունները և դրանցում թաքնված ռիսկերը։
     Բանախոսների շարքում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
     Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվեց, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը ոչ միայն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգային համակարգի թուլացմանը, այլև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Leave a Comment