Շվեդիայի վարչապետը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի առևտրային բաղադրիչը


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի առևտրային բաղադրիչը՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին:


X-ի իր էջում Քրիստերսոնը նշել է, որ Գազայի հատվածում իրավիճակը սարսափելի է, իսկ Իսրայելը չի կատարում արտակարգ օգնություն ցուցաբերելու ամենահիմնական պարտավորություններն ու պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ տնտեսական ճնշումը պետք է ուժեղացվի:


Միևնույն ժամանակ նա ընդգծել է նաև ՀԱՄԱՍ-ի վրա ևս ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունը։ 

Leave a Comment