Հայ մանկաբարձ-գինեկոլոգը պատմել է՝ ինչպես է Կամչատկայում երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

31.07.2025 | 19:48

Կամչատկայում տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը ուժեղ երկրաշարժի ժամանակ ծնունդ է ընդունել։

«Ես ինձ հերոս չեմ համարում, դա մեր աշխատանքն է»,- ասել է Մհեր Ադամյանը «Իզվեստիա»-ին՝ պատմելով, թե ինչպես է ուժեղ երկրաշարժի ժամանակ ծնունդը ընդունել։

«Նման պայմանները Կամչատկայում սովորական են. այստեղ անընդհատ ցնցումներ են գրանցվում, արդեն սովորել ենք դրան»,- պատմել է Ադամյանը։

Նա նշել է, որ բնական աղետի ժամանակ ինքն ու գործընկերները չեն քնել՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների արագ տարհանումն ապահովելու համար։

Պետրոպավլովսկ-Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բժիշկները երկու ծնունդ են ընդունել․ հղիներից մեկը բնական ճանապարհով է ծննդաբերել, իսկ մյուսը վիրահատության կարիք է ունեցել։

Հիշեցնենք, որ նախօրեին Կամչատկայում 8,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment