Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջենիֆեր Լոպեսը. ռեփերի համերգի համար նախատեսված 6 մլն դոլարը ՀՀ իշխանությունները հատկացրել են Ջեյ Լոյի շոուին

ՀՀ կառավարությունը որոշել է ռեփեր Սնուփ Դոգի 2023 թվականի սեպտեմբերին կայանալիք համերգի կազմակերպման համար նախատեսված միջոցները հատկացրել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին

Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջենիֆեր Լոպեսը. ռեփերի համերգի համար նախատեսված 6 մլն դոլարը ՀՀ իշխանությունները հատկացրել են Ջեյ Լոյի շոուին


ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը որոշել է ռեփեր Սնուփ Դոգի 2023 թվականի սեպտեմբերին կայանալիք համերգի կազմակերպման համար նախատեսված միջոցները հատկացրել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին։


Խոսքը 2 միլիոն 318 միլիոն դրամի (մոտ 6 միլիոն դոլար) մասին է, որը ՀՀ կառավարությունը 2023 թվականին հատկացրել է Doping Space ընկերությանը՝ «Համաշխարհային աստղի շրջագայությունը Հայաստանում» երաժշտական նախագծի շրջանակում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման և անցկացման համար։


2025 թվականի հուլիսի 31-ի կառավարության նոր որոշմամբ Սնուփ Դոգի անունը փոխարինվել է Ջենիֆեր Լոպեսի անունով։


Ջեյ Լոյի շոուն տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վ․ Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, կազմակերպիչը կրկին Doping Space–ն է։


 


Leave a Comment