Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է ․

«Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։

Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից, քանի որ նա էլ է լավ հասկանում, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ փակված։

Խտապատկերում՝ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության այսօրվա նյութն է` ոչ թե ինչ-որ անհայտ «Խանքենդիի», այլ Ստեփանակերտի մասին»։

Leave a Comment