Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) պահեստազորայինի ինքնասպանությունից հետո, բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը նախատեսում է քննարկել այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը զինվորականներին լիազորություններ կտա իրենց ծառայությունից դուրս մահացած պահեստազորի անդամներին ճանաչել որպես զոհված զինվորներ, հաղորդում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կիսում են Վասերշթայն ընտանիքի խոր վիշտը պահեստազորային բանակային բժիշկ 24-ամյա Ռոյ Վասերշթայնի ողբերգական մահվան կապակցությամբ, որը Գազայում մարտերի ժամանակ ծառայել է 401-րդ զրահատանկային բրիգադում։
Վասերշթայնն իր վերջին պահեստային ծառայությունն ավարտել է մայիսին և նախօրեին ծառայության մեջ չի եղել, երբ մահացել է, ըստ երևույթին, ինքնասպանությունից։ «Ըստ օրենքի, Իսրայելի պաշտպանության բանակի զոհված զինվոր է համարվում այն անձը, որը մահացել է կանոնավոր կամ ակտիվ պահեստազորային ծառայության ժամանակ, ուստի պաշտոնապես չի ճանաչվում որպես Իսրայելի պաշտպանության բանակի զոհված զինվոր»,- նշել են բանակում։
Իսրայելի պաշտպանության բանակը Վասերշթայնի ընտանիքին տեղեկացրել է, որ նա չի համապատասխանում մարտում զոհված համարվելու չափանիշներին։
«Սակայն գործի հանգամանքներից ելնելով, Գլխավոր շտաբի պետը հանձնարարել է ուսումնասիրել այնպիսի օրենսդրություն ընդունելու հնարավորությունը, որը Իսրայելի պաշտպանության բանակին լիազորություններ կտա բացառիկ դեպքերում զինվորական ծառայությունից դուրս մահացած պահեստազորի զինվորին ճանաչելու որպես Իսրայելի պաշտպանության բանակի զոհված զինվոր, եթե մահվան և զինվորական ծառայության միջև կա ուղղակի կապ», – ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Չնայած Իսրայելի պաշտպանության բանակը չի կարող ուղղակիորեն օրենսդրություն ընդունել, այն կարող է ներկայացուցիչներ ուղարկել Քնեսեթի համապատասխան հանձնաժողովներ՝ իր օրակարգը ներկայացնելու համար։
Վասերշթայնը կհուղարկավորվի քաղաքացիական ծեսի համաձայն։ Զինվորականները հայտնում են, որ բանակում նրա ծառայության լույսի ներքո «և նրա հիշատակի պատվին, Իսրայելի պաշտպանության բանակն առաջարկել է ընտանիքին հուղարկավորությունը կատարել Ռոյի ծառայած բրիգադի նրա ընկերների և հրամանատարի ներկայությամբ, և ծաղկեպսակ դնել։