Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ – Armenia Today

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը գրանցվել է ժամը 22։26-ին՝ օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ձորագյուղ, Լիճք, Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Comment