ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսն այսօր հայտարարել է, որ հրատարակում է գիրք 2024 թվականի իր նախագահական ընտրապայքարի մասին, հաղորդում է NBC News-ը։
Սոցիալական X ցանցում տեղադրված տեսանյութում Հարիսը «107 օր»-ը նկարագրել է որպես իր ընտրապայքարի «կուլիսների պատմություն»։
«Կարծում եմ՝ իմաստ ունի կիսվել նրանով, ինչ տեսել եմ, ինչ սովորել եմ և ինչ գիտեմ, որ անհրաժեշտ է առաջ շարժվելու համար», -նշել է Հարիսը։
Հարիսը հայտարարությունը հրապարակել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելուց հրաժարվելու մասին հայտարարությունից մեկ օր անց։ Simon & Schuster հրատարակչությունը գրքի հղումը տեղադրել է իր կայքում։
«Ձեր Գաղտնի ծառայության կոդային անունը Pioneer է, – նշվում է գովազդում։ – Դուք պատմության մեջ առաջին կինն եք, որն ընտրվել է Միացյալ Նահանգների փոխնախագահ։ 2024 թվականի հուլիսի 21-ին ձեր նախագահի թեկնածու Ջո Բայդենը կհայտարարի, որ չի առաջադրվելու վերընտրության համար։ Նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ձեր տրամադրության տակ 107 օր կա։
Գրքի հրատարակումը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։