
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վերսկսել հրադադարի բանակցությունները Իսրայելի հետ, հենց որ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամն ու սովը դադարեն։ Այս մասին ասվում է արմատական կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Շարժումը հաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ վերսկսել բանակցությունները, հենց որ օգնությունը հասնի կարիքավորներին, և Գազայում մարդասիրական ճգնաժամն ու սովը դադարեն: Գազայի հատվածում սովի ֆոնին բանակցությունների շարունակությունը դրանք անիմաստ է դարձնում», – ընդգծվում է տեքստում։
Շարժումը կոչ է արել «միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել»՝ ռազմական գործողությունները դադարեցնելու, «անհապաղ սնունդ մատակարարելու Գազայի հատվածի բոլոր շրջանների բնակչությանը՝ առանց սահմանափակումների և պայմանների, և ապահովելու նրանց պաշտպանությունը»։