Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը:

Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին:

«Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի ամեն ինչ՝ ըմբշամարտ, հարվածներ, դիմացկունություն, ուժ, երիտասարդություն… Նա պարզապես հրեշ է։

Իլյա Տոպուրիան ասաց, որ եթե UFC-ն ստիպի իրեն մենամարտել Արմանի հետ, կհրաժարվի գոտուց։ Սա վատ նշան է նրա համար, ով նոր է չեմպիոն դարձել։ Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ։ Եթե դու չեմպիոն ես, պետք է մենամարտես լավագույնների հետ»,- ասել է Բիսպինգը:

Leave a Comment