ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։
Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին:
«Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի 7-ին՝ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությանը բավարար ժամանակ տալով անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար», – հաղորդել է հեռուստաալիքը։
Կանադական մաքսատուրքերը բացառություն են կազմում և ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը։