ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր դեսպանի՝ Ռուսաստանում գտնվելու ներկայիս ամսաթվերը։ Ուիթքոֆը վերջերս մի քանի անգամ այցելել է Ռուսաստան։
Թրամփին նաև խնդրել են պարզաբանել, թե արդյոք նա կիսում է ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր-Գրինի տեսակետները, որը նախկինում Իսրայելի գործողությունները Գազայի պաղեստինյան բնակչության դեմ անվանել էր ցեղասպանություն։
«Այն, ինչ այնտեղ կատարվում է, սարսափելի է», – պատասխանել է նախագահը՝ ընդունելով, որ անկլավում սով է։