Հայաստանի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող


Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող:


Այս մասին հայտնել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան:


 


Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում  ավարտված առաջնությունում՝ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:


 


 


Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը:

Դիտումների քանակ4

Leave a Comment