Վերին Լարսը փակ է. սահմանի բացմանն սպասում է 3000 բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ռազմավիրական ճանապարհը փակվել է երեկ երեկոյան ժամը 19։40-ին։

Այն փակվել է «եղանակային պայմանների վատթարացման, սելավի առաջացման և տրանսպորտային միջոցների համար անվտանգ անցանելիություն ապահովելու անհնարինության պատճառով»,- նշված է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։

Էլեկտրոնային հերթագրման համակարգում արդեն ավելի քան 3000 բեռնատար է գրանցվել, որոնք սպասում ճանապարհի բացմանը։

Leave a Comment