https://arm.sputniknews.ru/20250801/tery-chi-nerelu-voghvormeli-kamakatarnerin-miqajel-srbazani-khvosqy-kalanavajric-91884969.html
Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին. Միքայել սրբազանի խոսքը կալանավայրից
Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին. Միքայել սրբազանի խոսքը կալանավայրից
Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդն արդեն 36 օր է` կալանքի տակ է։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T09:08+0400
2025-08-01T09:08+0400
2025-08-01T09:08+0400
հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
բանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730327_0:0:821:461_1920x0_80_0_0_ac2697c01a70a08da4346d86fadaf978.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աջապահյանը կարծում է, որ Աստված չի ներելու կամակատարներին։ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել, որը հրապարակել է նրա պաշտպանների թիմը։«Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է: Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով: Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում …. Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է»,– գրել է Շիրակի թեմի առաջնորդը։Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730327_53:0:668:461_1920x0_80_0_0_9be50525f9b23c2d193978b61cc02f55.jpg
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, բանտ
հայաստան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, բանտ
Շիրակի թեմի առաջնորդն արդեն 36 օր է` կալանքի տակ է։
«Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է: Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով: Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում …. Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է»,– գրել է Շիրակի թեմի առաջնորդը։