Ճանապարհային երթևեկությունը Վրաստան-Ռուսաստան սահմանի ուղղությամբ վերականգնվել է

Ճանապարհային երթևեկությունը Վրաստան-Ռուսաստան սահմանի ուղղությամբ վերականգնվել է, սահմանային անցակետերը գործում են սովորական ռեժիմով, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Վարորդներին թույլատրվում է երթևեկել Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի 124-139-րդ կիլոմետր հատվածում, ինչպես նաև ազատ երթևեկելի է ճանապարհը Դարյալի թունելի մոտ՝ 135-րդ կիլոմետրին։ Նշվում է, որ այս պահին անցակետում հնարավոր են խցանումներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ճանապարհը դեպի Ռուսաստան փակվել էր՝ տեղատարափ անձրևների պատճառով առաջացած սողանքի հետևանքով։

Leave a Comment