«Հասկացա, որ առանց քեզ ես այլևս չեմ կարող». Մանե Գրիգորյանի գրառումը՝ Արթուր Գրիգորյանի տարեդարձի առթիվ

Կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն երեկ կդառնար 67 տարեկան: Գրում է Tert.am-ը:

Նրա դուստրը՝ Մանե Գրիգորյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով իր զգացմունքներով: 

«Միայն քեզ համար։ Երկար գրում եմ ու հետո ջնջում եմ, որովհետև ուզում եմ միայն քեզ ասել, միայն դու լսես, միայն դու հասկանաս, Պապ ու միայն քեզ համար Պապ։ Հասկացա, որ առանց քեզ ես այլևս չեմ կարող»,- տեսանյութին կից գրել է Մանե Գրիգորյանը:

Leave a Comment