Ավելի քան 60 երկրի նկատմամբ 15-41% մաքսատուրքեր կգործեն. Թրամփը հրամանագիր է ստորագրել

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն առանձին հրամանագիր է ստորագրել Կանադայի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի քան 60 երկրի և Եվրամիության նկատմամբ 15-41% մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել: Փաստաթուղթը հրապարակել Է Սպիտակ տունը։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ից։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Իրաքի (35%), Սերբիայի (35%), Շվեյցարիայի (39%), Լաոսի (40%), Մյանմարի (40%) և Սիրիայի (41%) նկատմամբ:

Թրամփի վարչակազմը Իրանի դեմ կիրառել է պատժամիջոցների իր ամենամեծ փաթեթը. ֆիննախ

Ցուցակում տեղ են գտել նաև Ֆոլկլենդյան կղզիները (10%) և Թայվանը (20%):

Հրամանագրում նշվում է, որ ցանկից բացակայող երկրների նկատմամբ կգործի 10% բազային տուրքը:

Թրամփն առանձին հրամանագրով Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25%–ից բարձրացրել է մինչև 35%։

Մեդվեդևի ու Թրամփի լեզվակռիվը սոցցանցերում. ո՞րն է աղմուկի պատճառը

Leave a Comment