Աննա Հակոբյանն ո՞վ է, որ ինձ ոգևորի կամ կրթի. հարցում՝ Ալավերդիում

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ « Աննա Հակոբյանը Ձեզ ոգևորո՞ւմ է, որ էլի կրթվեք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։
«Չէ, չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանն՝ ինքը կրթության կարիք ունի։ «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը թող կրթվեն, մենք կրթության պակաս չունենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հայ ազգը կրթության հանդեպ մեծ սեր ունեցող ժողովուրդ է եւ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժումը անհասկանալի է։

«Չէ, ես կրթված եմ, կրթության կարիք չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment