ChatGPT-ում անձնական զրույցները հայտնվել են Google-ի որոնումներում

ChatGPT օգտատերերի զրույցները, որոնք նրանք կիսվել են ընկերների կամ գործընկերների հետ, կարող են հայտնվել Google-ի որոնման արդյունքներում: 

Ինչպես հայտնել է Fast Company-ն, դա տեղի է ունենում, եթե անձը սեղմում է «Կիսվել» կոճակը. զրույցը սկսում է ինդեքսավորվել որոնողական համակարգի կողմից, նույնիսկ եթե հղումը դեռ ոչ մեկին չի ուղարկվել:

Այս զրույցները պարունակում են խիստ անձնական բացահայտումներ՝ դեպրեսիայի եւ անհանգստության փորձառություններից մինչեւ ընտանեկան կոնֆլիկտների եւ սեռական կյանքի մասին պատմություններ: Երբեմն օգտատերերը տալիս են իրենց անունները կամ ասում, թե որտեղ են ապրում։