Արցախի ցեղասպանության պատասխանատու ՔՊ-ն Պաղեստինին աջակցում է որպես Էրդողանի վասալ, ոչ՝ որպես ճշմարտություն

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաղեստինին աջակցում են որպես Էրդողանի վասալ, ոչ՝ որպես ճշմարտություն

Արցախի ցեղասպանության պատասխանատու Քաղպայմանագիրը Պաղեստինին աջակցում է որպես նեոօսմանիզմի վասալ, ոչ թե որպես ազգերի ինքնորոշման իրավունքի, ցեղասպանության դեմ ու արդարության համար պայքարի առաջամարտիկ,

Պաղեստինին իրական աջակցությունը կցուցաբերի իրական Հայաստանը, որը և՛ Արցախի ինքնորոշմամբ, և՛ իր դեմ իրականացված ցեղասպանության արդարության վերականգնման համար պայքարում կդիմադրի իսրայելական ցեղասպանությանը:

Պաղեստինի հանդեպ իբր հոգատար են, երբ իրանց քաղաքացիներին Կարմիր խաչի այցելությունից են զրկել Բաքվի զնդանուն նույն ժամանակահատվածում, ու ՄԱԿ-ի ամբիոնում մի բառ չեն ասում դրա մասին:
Պաղեստինի համար սրտները ցավում ա, երբ նույն սրտով արցախցիներին հերիք չի անօթևան են սարքել, մի բան էլ ֆաշիստական ատելություն են տարածում:

Պաղեստինի մշակույթի համար սրտները ցավում ա, երբ Ադրբեջանը Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Սախարովի արձաններն ա ոչնչացնում ու եկեղեցիներ ու խաչքարեր ու գյուղեր, քաղաքաներ:
Նեոօսմանցու կինդեր սյուրպրիզից դուրս էկած խաղալիք է ՔՊ-ն. իր քաղաքացուն ցեղասպանության ա ենթարկում, բայց ՄԱԿ-ում թյուրքական քաղաքականությամբ ա լեզուն թոթվում:

Խեղճ պաղեստինցիներ, որ իրանց մշակույթը պիտի նեոօսմանցիների օկուպացրած Մատենադարանում պահեն»։

Leave a Comment