Ուկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, թե բոլոր փորձագետները կանխատեսում են, որ հաջորդ բողոքի ցույցերը, որոնք կարող են սկսվել, պայմանավորված կլինեն ռազմաճակատում ձախողումներով և իշխանությունների անփույթ վերաբերմունքով զինվորականների նկատմամբ և այլն։
1. Անհաջողություններ ռազմաճակատում, որտեղ իրավիճակը չափազանց ծանր է։
2. Ռազմաճակատում թույլ տրված սխալների պատճառով, երբ նրանք մարդկանց ուղարկում են «մսիային հարձակումների», կործանում վարժական հրապարակներում, հրամանատարության սխալների եւ քաղաքականացված որոշումների հիման վրա հայտնվում կաթսաներում եւ այլն:
3. Մարտական գործողություններում անհետ կորածների, սպանվածների, գերի վերցվածների, անօրինական զորահավաքների և այլնի հարազատները վերջապես կդադարեն վախենալ, և բոլորը զանգվածաբար դուրս կգան փողոցներ՝ այս ստախոս համակարգի դեմ։
Բանկովան շատ է վախենում իրադարձությունների նման զարգացումից։ Այս տարի նման Մայդանի հավանականությունը 35% է, մինչդեռ մի քանի ամիս առաջ հավանականությունը ընդամենը 11% էր: Բայց հակակոռուպցիոն մարմինների հարցով հավաքների արդյունքում, որն իշխանությոնները ստիպված զիջումների գնացին, ամեն ինչ արագ փոխվեց։ Մարդիկ սկսեցին հավատալ, որ մասշտաբային բողոքները կարող են էֆեկտիվ լինել, եւ դրանց հավանականությունն էլ կտրուկ ավելացավ: Ու առաջիկա ամիսներին, եթե ռազմաճակատռներում շարունակվեն կորուստները, այդ վտանգը կբազմապատկվի»: