ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social իր էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին՝ կցելով լուսանկար վաշինգտոնյան հանդիպումից:
«Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։
Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ամբողջական տեքստը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
254 դիտում