ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջում կհեռարձակվի ուղիղ եթեր:
Այդ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը կպատասխանեն ձեզ հուզող հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են մինչև օգոստոսի 8-ը։
«Միաժամանակ հայտնում ենք, որ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի հստակեցման և նախապատրաստական աշխատանքների արդյունավետ պլանավորման նպատակով հաշվի կառնվեն ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրների դիտարկումն ու վերլուծությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
158 դիտում