Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:

25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր բրոնզե: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և զբաղեցրել առաջին տեղը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և ընդամենը մեկ կգ-ով զիջել բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսուֆին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment