Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսին ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի Սպահանի օբյեկտից այլ վայր միջուկային նյութերի տեղափոխման մասին որևէ տեղեկություն չի ստացել, հայտնում է Bloomberg-ը։
«Ոչինչ չի հակասում այն փաստին, որ նյութը այնտեղ է, որտեղ եղել է», – Վաշինգտոնում ասել է նա լրագրողներին։
«Մեր աշխատանքն արդեն սկսվել է։ Մենք դեռ չենք հասել այն ամենին, ինչ ուզում ենք։ Չեմ թաքցնի», – հավելել է Գրոսին՝ խոսելով վնասված օբյեկտների ստուգման մասին։