25 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ


Հասարակություն

Այսօր, օգոստոսի 28-ը, անմահ հերոս ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 25 տարի է անցել։ Նրա հուշարձանին այցելեցին հարազատներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Վարուժանը ծնվել է 1981 թվականի փետրվարի 23-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում։ Ծննդավայրի դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո, սովորել է Գյումրիի ուսումնարանում, ստացել կապավորի մասնագիտացում։ Ծառայել է ԼՂՀ «Եղնիկների» զորամասում։ Ցավոք, 2000 թվականի այս օրը, օգոստոսի 28-ին զոհվել է։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ…

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Leave a Comment